Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մենք պարտվեցինք մեղքին, հոգին պարտվեց «դուխ»-ին

Մենք պարտվեցինք մեղքին, հոգին պարտվեց «դուխ»-ին
16.11.2020 | 12:47

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը facebook-ի իր էջում գրել է.


Այո, մենք պարտվեցինք մեղքին և այս պատճառով․
մեր պետությունը պարտվեց անհատին,
մեր բանակը պարտվեց զինվորին,
հաշտությունը պարտվեց թշնամությանը,
արդարությունը պարտվեց անօրենությանը,
հավատքը պարտվեց անհավատությանը,
սերը պարտվեց ատելությանը,
խոնարհությունը պարտվեց ամբարտավանությանը,
հեզությունը պարտվեց հպարտությանը,
հոգին պարտվեց «դուխ»-ին,
և ոչ ոք պատասխանատվություն չկրեց։

Դիտվել է՝ 2271

Մեկնաբանություններ